ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցած հանրաքվեի արդյունքները12 դեկտեմբերի 2006 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները հայտարարությամբ են հանդես եկել` երեկ Լեռնային Ղարաբաղում անցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ : «Համանախագահները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեկտեմբերի 10-ին անցկացրել են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանդրության հանրաքվեն. վերջինիս միջազգային հանրության ոչ մի անդամ, այդ թվում համանախագահ-երկրները, չի ճանաչում որպես անկախ պետություն:Համանախագհները չեն գտնում, որ նման «հանրաքվեն» աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղի հետագա ցանկացած կարգավիճակը պետք է որոշվի առանց որեւէ սպառնմալիքների կամ ուժի օգտագործման եւ միայն Մինսկի գործընթացի շրջանակներում բոլոր կողմերի միջեւ անցնող քաղաքական բանակցությունների հիման վրա: Նման հանրաքվեի անցկացումը այսօր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները գտնվում են կառուցողական հունի մեջ, որեւէ օգուտ չի բերի Համանախագահները հուսով են, որ այս հանրաքվեի արդյունքները, որը միջազգային ճանաչում չի ստացել, բացասական ազդեցություն չեն ունենա կողմերի միջեւ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնագրի շարունակվող հեռանկարների վրա»,- ասվում է փաստաթղթում, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |