ԱՄՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Անկարային լուծել տարաձայնությունները եւ վերականգնել նորմալ հարաբերությունները23 հունվարի 2007 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան շատ հին եւ հարուստ պատմություն ունեն, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, երկու երկրներն իրենք պետք է լուծեն առկա խնդիրները: Սակայն ԱՄՆ-ն, լինելով երկու երկրների գործընկերը, կոչ է անում Երեւանին եւ Անկարային քայլեր ձեռնարկել առկա տարաձայնությունները լուծելու եւ նորմալ հարաբերությունները վերականգնելու համար: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը ավելի վաղ հանդես էր եկել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման դեմ, քանի որ այն շրջանցում է Հայաստանը, այդպիսով հաստատելով Վաշինգտոնի դիրքորոշումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |