Վ.Օսկանյան. Գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է տուրք տա հակագլոբալիստական հովերին, քանի որ, հաշվի առնելով հանրապետության չափերն ու հնարավորությունները, դա բոլորովին իմաստ չունի, «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, փոքր Հայաստանը եւ մեծ հայկական սփյուռքը պետք է օգտագործեն այն հնարավորությունները, որ տալիս է գլոբալիզացիան: Եթե պաշտոնական Երեւանը կարողանա խելամտորեն կիրառել այդ հնարավորությունները, ապա գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար: Եթե հանրապետությունը չօգտվի գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններից, ապա կարող է վերածվել մի պետության, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարարը, գլոբալիզացիան իր հերթին նոր խնդիրներ է դնում պետության առջեւ, որն էլ, իր հերթին, մեծ դեր է կատարում այդ գործընթացներում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---