ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում: Երեքշաբթի լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո: «Համոզված եմ, որ ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում»,-ասել է Թորոսյանը:



Խոսնակը նշել է, որ ուշադիր վերլուծել է իրավիճակը Կոսովոյում եւ համեմատել է այն ղարաբաղյան հակամարտության հետ: «Գիտական ապացույցներ գոյություն ունեն, որից հետեւում է, որ ԼՂՀ նախադեպը անխոցելի է անկախության ճանաչման տեսակետից»,-ասել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---