Ալթայի երկրամասում դատապարտվել են հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող սափրագլուխները

PanARMENIAN.Net - Երդվյալ ատենակալների դատարանը Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի երկու բնակիչներին դատապարտել է 17 եւ 15 տարվա ազատազրկման: Նրանք պատիժը կկրեն խսիտ ռեժիմի ուղղիչ գաղութում ազգային հողի վրա սպանությունների համար: Դատական նիստում ամբաստանյալները պնդում էին, թե հարձակումները կատարել են ոչ ազգային հողի վրա, այլ լոկ կողոպուտի նպատակով: Երրորդ մեղադրյալը, որին ատենակալները մեղավոր չեն ճանաչել սպանություն կատարելու համար, վեց տարի կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում ավազակային հարձակման համար: Ինչպես արդեն հաղորդվել էր, 2006թ. հոկտեմբերի 15-ին Բիյսկում հարձակում էր կատարվել 50-ամյա հայաստանցի Հրաչիկ Բաղրամյանի վրա, իսկ նոյեմբերի 1-ին` 39-ամյա ադրբեջանցի Զիյադհան Էյվազովի վրա: Դատախազությունը քրեական գործեր էր հարուցել յուրաքանչյուր դեպքի համար, որոնք հետո միավորվեցին մեկ գործում:



երկու դեպքում էլ հարձակվողները եղել են մի խումբ երիտասարդներ: Պարզվել է, որ մեղասկից են 1985 եւ 1988թթ. ծնված երիտասարդներ: Նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են հանցագործության գործիքները` մուրճը, բեյսբոլի մահակը, ինչպես նաեւ «Skin Head» գրառումով կտորի ժապավեններ, թռուցիկներ, ազգայնական բնույթի գրականություն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---