ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ ԿԻՐԱՌԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ14 օգոստոսի 2002 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Բաթումում տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղային վարչությունների սակագնային խորհրդաժողովի աշխատանքային խմբի նիստը: Հանդիպման մասնակիցները կքննարկեն այդ երկրների երկաթուղային գերատեսչությունների միջեւ փոխադարձ վճարումների համար միասնական արժույթի կիրառման հարցը: Նորամուծության հնարավորությունը կապված է նրա հետ, որ եվրոպական պետություններն այս, ինչպես նաեւ մյուս ոլորտներում անցել են միասնական արժույթի` եվրոյի կիրառմանը, իսկ երկաթուղայինների միջեւ փոխադարձ վճարումները մինչեւ այժմ իրականացվում են շվեյցարական ֆրանկով:Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ին պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |