Հայաստանի ԱԳՆ-ն եւ Իսրայելը խորհրդակցություններ են անցկացրել29 մայիսի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել` այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, մասնավորապես` Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեեվ Էլկինի հետ: Պատվիրակությունն այցելեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրույց ունեցավ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |