Հայ վիրտուալ համալսարանը բացում է դռները

PanARMENIAN.Net - Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), որ գործում է Հայ ընդհանուր բարեգործական միության հետ համատեղ, հայտարարում է ուսանողների գրանցում նոր ուսումնական դասընթացների համար: ՀՎՀ-ն նաեւ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, Հայ ժողովրդի պատմության, հայ մշակույթի ուսուցման օն-լայն դասընթացներ է բացել: Բոլոր առարկաները հասանելի են ուսման համար վեց լեզուներով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր ու տնօրեն Երվանդ Զորյանը, վիրտուալ բուհի ստեղծման հիմնական նպատակն է բոլոր ցանկացողներին գիտելիքներ մատուցել հայ մշակույթի մասին, եւ հասանելի դարձնել հայկական կրթությունը:



Համալսարանն ավարտողներին կհանձնվի հավաստագիր, որտեղ կհավաստվի ինչպես ուսուցման ողջ դասընթացը, այնպես էլ ուսման կոնկրետ ուղղությունը: Մեկ դասընթացի արժեքը 199 դոլար է, տեւողությունը 9 շաբաթ, գործում է զեղջերի ճկուն համակարգ, իսկ գերազանցությամբ ավարտողները որոշակի գումար ետ կստանան: Այս պահի դրությամբ գրանցվել են 382 դիմորդներ, որոնցից ամենակրտսերը 17 տարեկան է, իսկ ամենաավագը` 82: Հայտերի մեծ մասը ստացվել է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից ու Հայաստանից:



Ըստ ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի, ՀՎՀ-ն հայոց լեզուն սովորելու եւ հայ մշակույթին ծանոթանալու իդեալական հնարավորություն է ընձեռում սփյուռքահայերին:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---