Չի կարելի թույ տալ, որպեսզի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը դարձնի առեւտրի առարկա17 հոկտեմբերի 2009 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի Աջակցման խմբի համանախագահներ Ֆրենկ Պալոունենը եւ Մարկ Քիրքը իրեց անհանգստությունն են հայտնել Հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների այն դրույթներով, որտեղ խոսվում է Երեւանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հանձնաժողովի ստեղծման մասին: «Որպես Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ, մենք կիսում ենք ԱՄՆ-ի հայ համայնքի մտավախությունները պատմական հանձնաժողովի ստեղծման հնարավորության վերաբերյալ: Դա ամբողջովին վարկաբեկող գաղափար է: Չի կարելի թույլ տալ Թուրքիային, որպեսզի նա նորից առաջ քաշի այդ ողբերգական պատմության էջը որպես գին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ասվում է կոնգրեսականների համատեղ հայտարարությունում:Իր հայտարարության մեջ Հայաստանի աջակցման խմբի համանախագահները կոչ են անում ԱՄՆ-ի վարչությանը ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունների մեջ: «ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ վարչության ներկայացուցիչները ջանքեր են գործադրում, որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայունություն եւ խաղաղություն: Մենք կոչ ենք անում նրանց օգտվել ԱՄՆ-ի համայնքի գիտելիքներով եւ փորձով, որը Հայաստանի հետ միշտ սերտ կապի մեջ էր, եւ անգին տեղեկատվության աղբյուր է հանդիսանում», - ընդգծված է հայտարարությունում: Ֆրենկ Պալոունենը եւ Մարկ Քիրքը նշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող զարգացման տարբերությունների մասին` տնտեսության, դիվանագիտության եւ բանակի ոլորտներում, եւ կոչ են անում ԱՄԲՆ-ի վարչությանը «գործադրել ամեն ջանք Հայաստանը շրջափակումից հանելու համար»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |