Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵվրԱսՏԸ-ի հիմնադրամին

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանը կվավերացնի ԵվրԱսՏԸ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի պայմանագիրը, հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին նա ասել է. «հնարավոր է, որ խորհրդարանում հիմա նրա վավերացման գործընթացն է գնում»:



Դավթյանի խոսքերով, Հայաստանը կլինի այդ ֆոնդի առաջին անդամ երկրներից մեկը, որը կավարտի ներպետական գործողությունները: «Արդեն պատրաստվել են նախագծերը, նրանցից ընտրված են 4 լավագույնները, որոնց հեռանկարում մենք պատրաստ ենք ներկայացնել հիմնադրամի ընդհանուր քննարկմանը», նշել է նա: Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ նախագծերի պատրաստման եւ վավերացման աշխատանքները զուգահեռ են ընթանում: Մշակված նախագծերը վերաբերվում են էներգետիկայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության խնդիրներին եւ նախատեսված են խոշոր սուբյեկտների համար եւ ոչ թե միջին եւ փոքր բիզնեսի համար:



Բացի այդ, Դավթյանը հաղորդել է, որ հիմնադրամից հայցվող գումարը կարող է հասնել մի քանի միլիոնի:



ԵվրԱսՏԸ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի պայմանագիրը ստորագրվել էր ԵվրԱսՏ-ի Միջպետխորհրդի նիստում` հունիս ամսին, Մոսկվայում: Ռուսաստանի անդամավճարը կազմում է մոտ 7.5 մլրդ դոլար, Ղազախստանի` 1 մլրդ դոլար, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի` մեկական մլն դոլար, Բելառուսին կվճարի 10 մլն դոլար:



Անդամավճարը, որը Հայաստանը պարտավոր է վճարել հիմնադրամին պետք է կատարվի կանխիկ դրամով` ողջ գումարի 10%-ը, եւ պարտատոմսով, որոնք պարտադիր են ժամանակին վճարման համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---