Ռոբերտ Սիմոնսը Երեւան կժամանի

Ռոբերտ Սիմոնսը Երեւան կժամանի PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը նոյեմբերի 5-6-ը հանդիպումներ կունենա Երեւանում: Ինչպես նշվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Ռոբերտ Սիմոնսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---