Երեւանը չպետք է թույլ տա, որպեսզի ղարաբաղյան հիմնահարցը դառնա հայ-թուրքական երկխոսության նախապայման 5 նոյեմբերի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված Արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարց չեն պարունակում, ինչն էլ զրկում է Անկարային Երեւանի հետ բանակցությունների սեղանի շուրջ այդ խնդիրը բարձրացնելու իրավունքից: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը` համաձայնությու՞ն, թե՞ ոչ» սեմինար- քննարկման ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հակամարտության լուծումը երկու տարբեր գործընթացներ են, ընդունում է նաեւ Վաշինգտոնը: Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կապ ունի հայ-թուրքական երկխոսության հետ, սակայն շատ կարեւոր է, որ դրանք անմիջականորեն կապված չեն», - ասաց ACNIS -ի տնօրենը: Գիրագոսյանը հայտարարեց, որ Երեւանը չպետք է թույլ տա, որպեսզի ղարաբաղյան հարցը կրկին դառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման:Նա նաեւ կարծիք հայտնեց այն մասին, որ չնայած Բաքվի հայտարարությանը, առայժմ ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ Թուրքիան չի կարող տեղ չունենալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |