Ժողովրդական կուսակցությունը չի տեսնում որեւէ մեկին, որը կկարողանա նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ 9 նոյեմբերի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին կարող էր իսկական նախընտրական պայքար ծավալվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցության դեպքում, որին չեն արձանագրել որպես թեկնածու»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:Կարապետյանի խոսքով, Ժողովրդական կուսակցությունն այդ ընտրատարածքում առաջիկա ընտրություններում ոչ մեկին չի օժանդակելու, քանի որ նրանց մեջ նոր դեմքեր չի տեսնում, ովքեր կկարողանային նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ: Խոսելով ընտրությունների անցկացման գործընթացի մասին` Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են բոլոր մակարդակներում, եւ իշխող վերնախավը ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է դրան եւ միջոցներ չի ձեռնարկում իրադրությունը շտկելու համար: ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ընտրությունները, ըստ էության, նորմալ են ընթանում, չնայած որոշ կեղծումներին, որոնք զգալիորեն չեն ազդում ելքի վրա: Ինչ վերաբերում է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն առայժմ չի որոշել, թե թեկնածուներից ում է ինքն օժանդակելու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |