Իրանը սպառնում է կտրուկ սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր գործունեությունը

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի պատճառով, որը քննադատում է երկրի միջուկային ծրագիրը, Իրանը զայրացած սպառնում է կտրուկ սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր գործուն ությունը: Նա նորից հրաժարվել է զիջումների գնալ:



«Եթե դուք չդադարեցնեք մտրակի եւ քաղցրահացի զավեշտալի քաղաքականությունը, ի պատասխան, մենք նույնպես կվարենք այլ քաղաքականություն, եւ կտրուկ կսահմանափակենք մեր գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ», - հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Նրա խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի կողմից ընդունված բանաձեւը ցույց է տալիս, որ հոկտեմբերից սկսված բոլոր բանակցությունները ուղղված էին ոչ թե խնդրի լուծմանը, այլ «հանուն ինչ-որ քաղաքականության խարդախությանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---