ԱՄՆ. Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային բանակցությունների միջոցով19 փետրվարի 2008 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Կոսովոյի միակողմանի հռչակումից հետո, որը ճանաչվեց աշխարհի շուրջ 20 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից, պաշտոնական Վաշինգտոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման կապակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային բանակցությունների միջոցով»,-ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն ճանաչել է Կոսովոյի անկախությունը, սակայն այդ երկրամասում ստեղծված իրավիճակը եզակի դեպք է եւ չի կարող նախադեպ համարվել այլ տարածաշրջանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի համար: ԱՄՆ-ն կոչ է անում համաշխարհային հանրությանը խուսափել որեւէ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների վրա: «Հակամարտությունը, բանակցային փոխզիջումից բացի, ռազմական կամ այլ միջոցով լուծելու ցանկացած փորձ սպառնալիք է ստեղծում Կովկասում խաղաղության եւ կայունության համար»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Թրենդը»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |