ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նկատվում է ադրբեջանական զինված կազմավորումների կուտակումներ 7 մարտի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված կազմավորումների կուտակում է նկատվում: Հերթական անգամ կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը` հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փորձերից եւ նախազգուշացնում ենք, որ Ադրբեջանի զինված կազմավորումների ցանկացած ոտնձգության ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից կտրվի համարժեք պատասխան»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այս առումով մենք պատասխանատվություն չենք կրում շփման գծում պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերի պատճառով լարվածության հնարավոր ուժգնացման համար, քայլեր, որոնց, ցավոք, միջազգային միջնորդների կողմից քաղաքական գնահատական չի տրվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |