Այսօր սպառվեց Երեւանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը

PanARMENIAN.Net - Այսօր սպառվեց Երեւանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Հայաստանի նախագահի հրամանով արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 1-ին` 20 օր ժամկետով:



Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը համոզվածություն է հայտնել, որ արտակարգ ռեժիմի սահմանումը Երեւանում կանխեց առավել լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում: Նրա խոսքերով, անցած 20 օրվա ընթացքում Երեւանում հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ արտակարգ իրավիճակը չեղյալ հայտարարելուց հետո եւս միջադեպեր չեն լինի: Ռ.Քոչարյանը հավելել է, որ իրավապահ մարմինները կկասեցնեն բողոքի չարտոնված ակցիաները:
 Ուշագրավ
---