ԵԱՀԿ գործող նախագահը` Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը, պաշտոնաթող է արվել SMS- հաղորդագրությունների պատճառով 1 ապրիլի 2008 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան զրկվել է իր պաշտոնից SMS-հաղորդագրությունների պատճառով, որոնք, ինչպես պարզվել է, նա ուղարկում էր էրոտիկ շոուի պարուհու: Ավելի վաղ Կաներվան հրաժարվում էր պաշտոնաթող լինել: Նա պնդում էր, որ որեւէ դատապարտելի բան չի կատարել:Իշխող Ազգային կոալիցիոն կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ նախարարը կորցրել է ընկերների հարգանքն ու վստահությունը: Նրան փոխարինելու է Ալեքսանդր Ստուբը` Եվրախորհրդարանի նախկին անդամ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսերսկին, Ֆինլանդիան ներկա դրությամբ հանդիսանում է ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, եւ գործող նախագահի պարտականությունները կատարելու է արտգործնախարարը, անկախ անձից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |