Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը

PanARMENIAN.Net - 2008 թվականի պետական բյուջեի փոփոխության շրջանակներում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսվում է բարձրացնել 320 մլն մանաթով: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի անդամ Զախիդ Օրուջը: Նրա խոսքերով, «2008 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն արդեն միլի մեջլիսում է: Փոփոխությունների արդյունքում ռազմական ծախսերը կավելացվեն 32 տոկոսով:



Օրուջն ընդգծել է, որ ռազմական ծախսերի աճը տեղի կունենա պետբյուջեի ընդհանուր ավելացման ֆոնի վրա: «Պետք չէ դա ընդունել որպես ռազմատնեչ քաղաքականություն: Նման քաղաքականության դեպքում ռազմական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մեզ մոտ դա շատ ավելի փոքր թիվ է կազմում»,-նշել է նա:



Իր հերթին, պատգամավոր Իղբալ Աղազադեն դրական է ընկալել ռազմական ծախսերի ավելացման միտումը, նշելով սակայն միջոցները ծախսելու անհրաժեշտության պարզաբանումը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցող պետության ռազմական տեխնիկան պետք է համապատասխանի դաշինքի չափանիշներին: Օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի մայիսի 2-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---