ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը գնդակակոծվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից15 մայիսի 2008 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը ԶՈՒ շփման գծում Աղդամի եւ Ֆիզուլիի հատվածում գնդակոծվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ՊԲ-ն պատասխան կրակ չի բացել: «Մենք պատասխան կրակ ենք բացում միայն ամենածայրահեղ դեպքերում, երբ գնդակոծությունը վտանգավոր է դառնում մեր զինվորականների համար: Երեկ տեղի ունեցած գնդակոծության ժամանակ ոչ ոք չի տուժել»,- ընդգծել է Հասրաթյանը:Նա նաեւ նշել է, որ շփման գծում փոխհրաձգություններ հաճախ են լինում: «Սա հրադադար է, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է: Երբ կկնքվի խաղաղ համաձայնագիրը, այն ժամանակ փոխհրաձգություն այլեւս չի լինի»,- ասել է Սենոր Հասրաթյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |