Պենտագոնը անհանգստացած է Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման առումով

PanARMENIAN.Net - Պենտագոնի բարձրաստիճան այրերը անհանգիստ են, որ Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին մինչեւ այս տարեվերջ: ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության ներկայացուցչի խոսքերով, Իսրայելը հարվածելու է Իրանին, եթե Թեհրանը մշակի միջուկային զենքի ստեղծման համար բավական ուրան:



Վերջին գնահատականների համաձայն, պաշտոնական Թել-Ավիվը կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին կամ 2009 թվականին, կամ այս տարվա վերջում, ինչին կհետեւի Իրանի համապատասխան հարվածը ոչ միայն Իսրայելին, այլեւ ԱՄՆ-ին, հաղորդում է ABC News-ը:



Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իսրայելւ հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրությունների եւ նոր նախագահի երդմնակալության միջեւ ընկած հատվածում: Նրա խոսքերով, Իսրայելի հարձակումը Իրանի վրա մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները, քիչ հավանական է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---