Իրանն աջակցությո՞ւն է խնդրում Հայաստանից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին Թեհրանի անդամակցության հարցում 7 հուլիսի 2008 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղաեանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակիի նամակը: Նամակում Իրանի ԱԳ նախարարը Հայաստանից աջակցություն է խնդիրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ դառնալու հարցում: Նալբանդյանի ու Սաղաեանի հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ կապերը, Հայաստանի արտգործնախարարի առաջիկա այցն Իրան եւ երկու երկրների տնտեսական հարաբերությունների գծով համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հոկտեմբերին Թեհրանում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հղում անելով իրանական աղբյուրներին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |