Փորձագետ. Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների հաստատմանը միջնորդելու Իրանի պատրաստակամությունը Անկարայի վրա ճնշում գործադրելու միջոց է22 հուլիսի 2008 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների հաստատմանը միջնորդելու Իրանի պատրաստակամությունը պաշտոնական Անկարայի վրա ճնշում գործադրելու միջոց է եւ պատասխան է Թուրքիայի միջնորդությանը Սիրիայի (Իրանի դաշնակից) եւ Իսրայելի (Իրանի հակառակորդ) միջեւ: «Իրանը ցանկանում է ճնշել Թուրքիայի վրա` օգտագործելով հայկական գործոնը: Հայկական լոբբին Իրանում չափազանց հզոր է, եւ օգտագործելով այդ փաստը, հայերը պահանջում են, որ Իրանը միջնորդի Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում»,-գտնում է Կովկասի երկրների գծով իրանցի փորձագետ Հաթեմի Հադիրին: Նրա խոսքերով, քանի որ Թուրքիան միջնորդում է Սիրիայի եւ Իսրայելի միջեւ, Իրանը ցանականում է հայկական գործոնի միջոցով «խաղալ» Թուրքիայի հետ: «Իրականում, Թուրքիան առաջինը սկսեց խաղալ Իրանի հետ եւ «բացել իր խաղաթղթերը» այդ երկրի դեմ, իսկ պաշտոնական Թեհրանը ի պատասխան ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Իրանի հաղթաթուղթն այժմ Հայաստանն է»,-ասել է Հադիրին: Թուրք փորձագետ Ուֆուգ Ջոշղունը նույնպես կարծում է, որ Իրանի հայտարարությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջնորդ լինելու պատրաստակամության մասին արվել է որպես այլընտրանք Թուրքիայի միջոնորդությանը Սիրիայի եւ Իսրայելի միջեւ: Նրա խոսքերով, եթե Իրանը միջնորդ դառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ապա արդյունքը կարող է դրական լինել, սակայն չի կարելի դրանում համոզված լինել: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար Անկարան սկզբունքային եւ անփոփոխ պայմաններ ունի: Եթե Հայաստանը կընդունի Թուրքիայի պայմանները, դա կարող է օգտակար լինել նաեւ Ադրբեջանի համար»,-ասել է Ջոշղունը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին հուլիսի 18-ին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Նա նաեւ նշել է, որ հուսով է վերացնել լարվածությունը երկու երկրների միջեւ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |