Open Music Fest եւ ազգային պարեր` 2009 թ.-ի ամռան վերջին շաբաթին

Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի երկար սպասված վերականգնումը, որը երկու տարի իրականացվում էր իտալացի երկու վարպետների կողմից, ավարտված է

Open Music Fest-ի շնորհիվ, որն անց է կացվում Երեւանում, Հայաստանի մշակութային կյանքում 2009-ի ամռան վերջին շաբաթում տիրող հարաբերական անդորրը զարդարվեց Աննա Մաիլյանի սոպրանոյով, Տաթեւիկ Բաղդասարյանի բարեհնչյուն ֆլեյտայի ձայնով` Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Կարաբեկյանը:
PanARMENIAN.Net - Նույն օրը «Նարեկացի» մշակութային կենտրոնում կայացավ «բնության արվեստ - Land-art» ցուցահանդեսի բացումը: Նույն «Նարեկացի» կենտրոնում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կարելի է անվճար ուսանել հայկական ազգային պարեր: Իր չափերով ոչ այդքան մեծ շքամուտքը լեցուն էր տարբեր տարիքի մարդկանցով, այդ թվում եւ զբոսաշրջիկներով, ովքեր բաժանված մի քանի խմբերի, աներեւակայելի ջանքերով փորձում էին կրկնել այն պարային շարժումները, որոնք ցուցադրվում էին «Կարին» պարային անսամբլի պարողների կողմից: Արդյունքում ամբողջ դահլիճով շրջում էին հինգ օձերիզներ, որոնք փորձում էին անսխալ կրկնել շարժումները: Եւ այս ամենը շնորհիվ «Կարին» պարային անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանի, ով բոլոր ցանկացողներին անհատույց սովորեցնում է մեր նախնիների պարերը: Նա նույն կերպ ժամանակին պաշտպանում էր իր երկիրը Արցախի պատերազմի ժամանակ:

Օգոստոսի 27ին` չորեքշաբթի օրը, Աբովյան 17 հասցեում գտնվող տան վրա ի պատիվ հայ գրող Կոստան Զարյանի եւ իր որդու` ճարտարապետ Արմեն Զարյանի, փակցվել է հուշատախտակ: Հաջորդ օրն ի պատիվ Արմեն զարյանի 95 ամյակի Հայաստանի ճարտարապետների թանգարանում կայացավ ճարտարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը: Արմեն Զարյանն իր հոր օրինակով 59 տարեկան հասակում լքել է Իտալիան եւ իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել Խորհրդային Հայաստան բնակություն հաստատելու համար:

Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի երկար սպասված վերականգնումը, որն իրականացվում էր երկու տարի իտալացի երկու վարպետների կողմից ավարտված է: Որմնանկարը, որը պատկերված էր նախկին էլեկտրատեխնիկական գործարաններից մեկի ճաշարանի պատին, նախապես առանձնացվել էր ավիրված գործարանի պատից եւ տեղափոխվել էր նկարիչի հարազատ Ջաջուր գյուղը, որտեղ հրաշքով պահպանվել էր: Սակայն նախորդ դարի տաղանդավոր հայ նկարիչներից մեկի դեռ ութ որմնանկարներ սպասում են իրենց փրկության հերթին: Մնում է հուսալ, որ կանցնի քիչ ժամանակ եւ ի հայտ կգան նոր բարերարներ, ովքեր պատրաստ կլինեն վճարել տասական մլն դրամ մնացած որմնանկարների վերականգնման համար:

Երեւանի մշակութային ամառն ավարտվեց «Կատուներ» խմբի Open Music Fest-ի «Ավանգարդ - ֆոլկ» համերգով: Խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանի ծննդյան օրը երկրպագուները առանձնահատուկ եւ ջերմ ամառային երեկոյին վայելում էին վեց երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտների կատարումները: Համերգի առանձնահատկությունը հանդիսացան առաջին եւ եզրափակիչ մասերը, երբ «Կատուները» նվագում էին Պետական կամերային նվագախմբի հետ:

Անահիտ Մինասյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---