Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

Հայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ ապրում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում

Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին կոմիտեն, քննարկելով Հայաստանի մշակույթի նախարարության հայտը, որոշում է ընդունել հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ: Նշենք, որ այս փաստն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը, որի ձեռքերով Ջուղայում ոչնչացվել են 1000 հայկական խաչքարեր: Ելույթ ունենալով Բաքվում մամլո ասուլիսում`Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Քենիայում «կանխարգելվել են հայերի փորձերն ընդգրկել Ադրբեջանի ալբանական խաչերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ` որպես հայկական խաչքարեր»: «Կարծիքների լուրջ փոխանակության արդյունքում համապատասխան նմուշներն ընդգրկվել են ցուցակ այլ անունով` որպես միայն Հայաստանում գտնվող և հայկական արվեստին պատկանող արվեստի նմուշներ: Ալբանական խաչքարերը ցուցակում ընդգրկելու հնարավորությունը լիովին բացառվել է»,- ասել է Գարաևը:

Հայ հասարակությունն առաջին անգամ չէ, որ բախվում է Ադրբեջանի կողմից փաստերը խեղաթյուրելու հետ: Այլ երկրների մշակութային հուշարձանները յուրացնելը, հայկական խաչքարերն «ալբանականի» վերածելն ադրբեջանցի պաշտոնյաների համար սովորական երևույթ է դարձել:

Մենք մեր հերթին խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի քաղաքացիներին այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայք` http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00011&RL=00434 և ծանոթանալ կոմիտեի որոշման և նրա հետ, թե ինչպես են ներկայացվել հայկական խաչքարերն այդ որոշման մեջ:

Պետք է նշել, որ հայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ բնակվում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում, որտեղ ադրբեջանական իշխանություններին ահա արդեն մի քանի տասնամյակ չի հաջողվում ջնջել հայկական հետքը:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---