«Շեմը ակունք է»Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ 2 հուլիսի 2018 Իտալիայում բնակվող հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի աշխատանքը կտեղադրվի Ֆլորենցիայի հեղինակավոր Օպերա Դել Դուոմո թանգարանում: Օհանջանյանի «Շեմը ակունք է» նախագիծը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Էնրիկո Մարինելլի անվան ժամանակակից արվեստի մրցանակին»։ Փաբերը բարձրացել են ջազի մակարդակինՍերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին ![]() Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին, ինչպես նաև հայկական ջազի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 22-ին Երևանում ջազային երաժշտության երեկո էր, որը մեկ բեմում էր հավաքել հայտնի ջազմեններին: Հրավիրված աստղերի թվում էր նաև հայտնի ռուսաստանցի ջազ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը: Ինչպես է նորոգվելու ԱմբերդըՄիջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա 4 ապրիլի 2018 Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքները՝ ամփոփված: Նախապատրաստական աշխատանքները նույնպես ավարտվել են, վերականգնումը մեկնարկել է ապրիլին։ PanARMENIAN.Net ը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ամրոցի վերակագնման նախագծի, ընթացիկ աշխատանքների մասին: 2017-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչումՍիրուշոյից մինչև Միշո ![]() Ասում են՝ հայկական շոու բիզնեսն ավելի շատ բիզնես է, քան շոու: Հայկական էստրադայի երգիչներին հաճախ չէ, որ հաջողվում է ներկայացնել այնպիսի կատարումներ, որոնք կհամապատասխանեն էստրադային պահանջներին, այլ ոչ թե կլինեն ռեստորանայինի մակարդակի: Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնումԴերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն 11 դեկտեմբերի 2017 Կրկեսի շենքը քանդելու օրվանից ի վեր Երևանի պետական կրկեսի դերասանները և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ամեն օր մեծ ոգևորությամբ նախապատրաստել են նոր շենքում հայ հանդիսատեսին ներկայացվելիք համարները: Շենքը քանդելուց ի վեր ամեն օր Պետրոսյանն էլ լրագրողների, մանուկների և կրկեսային արվեստի սիրահարների պես հարցրել է պատասխանատուներին շինարարական աշխատանքների ավարտի ժամկետների մասին: Պետրոսյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ նախնական տվյալներով Երևանի կրկեսը կբացվի 2018 թվականի աշնանը: ![]() Տարվա «ամենալուսնային» միջոցառումը9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար ![]() Հայաստանում էլեկտրոնային երաժշտության սիրահարները այդքան էլ հաճախ չեն ունենում հնարավորություն միջազգային մասշտաբի դիջեյների մեզ մոտ լսելու: Դրա համար կան շատ պատճառներ՝ թե՛ այդ երաժշտության սիրահարների ոչ մեծ քանակը, թե՛ միջազգային հայտնի արտիստների թանկ լինելը, թե՛ երկրում որակյալ միջոցառում կազմակերպելու դժվարությունները և թե՛ մի շարք այլ խոչընդոտներ: Ուշացած փառքըՈվ է Մոնատիկը և ինչու նրա համերգը Երևանում չի կայանա ![]() Սեպտեմբերի 30-ին Երևանի Հրազդան մարզադաշտին հարակից ավտոկայանատեղիում պետք է անցկացվեր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը: Վերջին պահին սակայն, սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Թերի ՋորջՕսկարակիր դերասան, ով հույս ունի դեռ շատ անգամ Հայաստան այցելել ![]() Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերային թատրոնի լույսերը մարեցին՝ ազդարարելու «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի սկիզբը՝ հիմնված Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի և դրանում հնչող երաժշտության վրա: Պուլիցերյան լուսանկարներԲոստոնի ահաբեկչությունից տուժածի պատմությունը 20 հուլիսի 2017 2014-ին «հատուկ լուսանկարներ» անվանակարգում Պուլիցերյան մրցանակի է արժանացել Ջոշ Հեները լուսանկարների շարքի համար, որը պատմում է Բոստոնի ահաբեկչությունից տուժած Ջեֆ Բաումի պատմությունը, որը կորցրել է 2 ոտքը և փորձում է վերադառնալ նորմալ կյանքի: Պուլիցերյան լուսանկարներԱհաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում 13 հուլիսի 2017 2014-ին Պուլիցերյան մրցանակը «թեժ նորություններ» անվանակարգում ստացել է Թայլեր Հիքսը «ցնցող լուսանկարների, վարպետության և Քենիայի Westgate առևտրի կենտրոնում ահաբեկչության փաստագրման ժամանակ ցուցաբերած արիության համար»: | Հասարակություն: Միջազգային տրիբունալից մինչև օրգանների օրինական առևտուր Տնտեսություն: ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին ՏՏ ոլորտ: Փոքրից փոքրն էլ կա ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |