Խաչատուր Ալմազյան. Ուզում եմ Բելուչիի մասնակցությամբ Կուստուրիցայի ֆիլմի երևանյան պրեմիերա կազմակերպել23 հոկտեմբերի 2014 Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի On The Milky Road (թարգ.՝ «Ծիր կաթինի ճանապարհին») ֆիլմի սաունդթրեքը, որտեղ գլխավոր դերերում հենց ինքը՝ Կուստուրիցան ու իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին են, ձայնագրել է Almazian Symphony նվագախումբը, որը ղեկավարում են ջութակահար Խաչատուր Ալմազյանն ու թավջութակահար Թամարա Սավիչը: Almazian Symphony-ի առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 2013-ին՝ Ֆրանսիայում, Sony Music Entertainment-ի ու France TV National-ի հետ գործակցությամբ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Խաչատուր Ալմազյանի հետ ու պարզել Էմիր Կուստուրիցայի հետ հերթական համատեղ աշխատանքի մանրամասները: Շառլ Ազնավուր. Հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք15 սեպտեմբերի 2014 Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում սեպտեմբերի 13-ին կայացած համերգով մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի 3 շոուից բաղկացած շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Առաջիկայում սպասվում է ևս երկու համերգ` Մոնրեալում ու Նյու Յորքում: «Ես չափազանց ծեր եմ շրջագայության համար», ասում է նա ու 90 տարեկանում պատրաստվում համերգների նաև Անտվերպենում ու Մոսկվայում, մինչև դեկտեմբերին Փարիզում նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները սկսելը: The Hollywood Reporter-ին Ավինյոնի իր առանձնատանը տված հարցազրույցում մեծն շանսոնյեն խոսել է աշխատանքի, դիվանագիտության, հայ-թուրքական հարաբերությունների, նոր աստղերի, ժամանակակից երաժշտության ու իրական արժեքների մասին: Աննա Մուգլալիս. Լագերֆելդը համոզել է ինձ ու ամբողջ աշխարհին, որ գեղեցիկ եմ 5 օգոստոսի 2014 Թատրոնի ու կինոյի դերասանուհի Աննա Մուգլալիսը ծնվել է Ֆրանսիայի հարավում, հետագայում տեղափոխվել Փարիզ: Հայրը հույն է, մայրը` ֆրանսուհի: Մուգլալիսը հայտնի է` որպես Chanel-ի դեմք, հանրահայտ Կարլ Լագերֆելդի ոգեշնչման աղբյուր և մուսա: Բացի մայրենի ֆրանսերենից ազատ խոսում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն, որոշ սահմանափակումներով հասկանում հունարեն: Ամենահայտնի դերը խաղացել է «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմում` մարմնավորելով Շանելին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ հունական արմատների, դերասանուհի դառնալու ճանապարհի, կոշտ ձայնի, Շանելի, Լագերֆելդի, ձեռագործ զարդերի և այլնի մասին, PAN Photo-ն էլ լուսանկարել դերասանուհուն: Օթար Իոսելիանի. Այս կյանքում ամեն ինչ վատ է վերջանում․ Ամեն ինչ24 հուլիսի 2014 Ռեժիսոր Օթար Իոսելիանին ծնվել է 1934-ին Թբիլիսիում, Մոսկվայի Լոմոնոսովի պետհամալսարանում աստղագիտություն սովորել ու կարող էր դառնալ Վադիմ Աբդրաշիտովի «Մոլորակների շքերթը» ֆիլմի գլխավոր հերոսը, բայց 1965-ին ավարտեց Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, ինչից հետո հայրենիքում իր առաջին հայտնի ֆիլմերը նկարահանեց՝ «Տերևաթափը», «Պաստորալը», «Ապրում էր մի երգող կեռնեխ» ։ 1982-ին ֆիլմերի գրաքննության պատճառով մեկնեց Փարիզ, որտեղ էլ ձեռք բերեց մաեստրոյի իր վերջնական կարգավիճակը, որի համար ոչ աշխարհագրությունը, ոչ էլ քաղաքացիությունը նշանակություն չունի։ Այնտեղ էլ մինչև հիմա ապրում է կնոջ ու թոռնուհու հետ։ PAN-ը զրուցել է վրացի ռեժիսորի հետ ամեն ինչից` հուսադրող երիտասարդությունից, չդաստիարակվող հանդիսատեսից ու Փարաջանով-ընկերոջից, և նրանից, որ կյանքում, միևնույն է` ամեն ինչ վատ է վերջանում: Արմեն Ջիգարխանյան. Ապրելը դժվար բան է, հանգիստ ապրելը՝ առավել 3 հոկտեմբերի 2013 Այսօր ամենաշատ ֆիլմերում խաղացած, կինոյի ու թատրոնի հայտնի ու ոչ միայն հայերի, այլև աշխարհի կողմից սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 78-ամյակն է: Վերջերս նա մի քանի օրով Երևանում էր, ու PanARMENIAN.Net-ը՝ օգտվելով առիթից, որոշեց զրուցել, իսկ PanARMENIAN Photo-ն՝ լուսանկարել դերասանին: ![]() Արև Սամուելյան. Եվրոպական ժառանգության օրերին մարդիկ ներսից կծանոթանան պետ.շենքերին27 օգոստոսի 2013 Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը, որոնց համաեվրոպական մեկնարկը կտրվի հենց մեր երկրում: Մշակույթի նախարարությունն արդեն կազմել է ծրագիրը, որին այս տարի մասնակցելու է 60 թանգարան՝ մոտ 200 միջոցառմամբ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը մեզ պատմեց, թե ինչու է այս տարվա հայաստանյան խորագիր ընտրվել «Ժառանգության ժառանգները», ինչպես հաջողվեց կազմակերպել, որ Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվի Հայաստանում, պետական շենքեր այցելություններ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի հանդեպ հետաքրքրության մասին: Տիգրան Համասյան. Ցանկացած ազատություն նախօրոք պլանավորած ինքնասահմանափակում է26 օգոստոսի 2013 Օգոստոսի 26-ին եվրոպական որոշ երկրների ժամանակով ժամը 19.49-ին կկայանա ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի 6-րդ՝ «Ստվերների թատրոնը» (Shadow Theater) ձայնասկավառակի շնորհանդեսը, որում 12 երգ է ներառված: Երաժիշտը մեզ բացեց անվանման գաղտնիքը, պատմեց՝ ինչքան ժամանակ է պահանջվել այն պատրաստելու համար, ինչ երգեր են ներառված, ինչպես նաև խոսեց հայկականի ու ջազի խառնուրդի, Հայաստանում ջազի վատ վիճակի մասին ու ոչ միայն: Սերժ Ավեդիքյան. Հայ եմ ծնվել, հայ էլ կմահանամ16 հուլիսի 2013 Վերջապես Սերժ Ավեդիքյանն էլ մականուն ունեցավ` «Փարաջանով նկարողը»: Մարդ, ում մինչ այս շատերը ճանաչում էին «Մայրիկ» ֆիլմով, հետո մոտավորապես տեղը բերում որպես Կաննում ինչ-որ բան հաղթած (բայց հաստատ ոչ գրան-պրին) ռեժիսորի, այնուհետև` բեմադրիչի, ով ոմանց համար «թաղեց» Անուշին, մյուսների` վերակենդանացրեց: Մենք նրան ճանաչում ենք որպես Սերժ Ավեդիքյանի, ով լուսանկարվեց` հանվելով PanARMENIAN Photo-ի համար ու «մերկացրեց» հոգին PanARMENIAN.Net-ին: Ատոմ Էգոյան. Երևանի, Ազնավուրի, մասնագիտական կյանքի ու «հայկական արքայադստեր» մասին11 հուլիսի 2013 10-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում ինչպես և գրեթե ամեն տարի Հայաստանում է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով նաև փառատոնի հիմնադիրներից է: Էգոյանը համաձայնեց ոչ միայն լուսանկարվել, այլև զրուցել մեզ հետ: PanRMENIAN Photo-ն 12 լուսանկարից բաղկացած ֆոտոշարք է արել, իսկ PanARMENIAN.Net-ը 12 հարց տվել կինոռեժիսորին Երևանի, Ազնավուրի, «Արարատի», հայկական կինոյի, (իհարկե) «Ոսկե ծիրանի»
մասին ու ոչ միայն: Հարություն Խաչատրյան. «Ոսկե ծիրանի» անցած տասը տարին, կայացումն ու հեռանկարները 5 հուլիսի 2013 Հուլիսի 7-ին, կբացվի «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Այս կիրակիին ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ, ով ոչ միայն բացահայտեց Ծիրանի հաջողության գաղտնիքը, այլև կիսվեց, թե երբ ու ինչպես հասկացավ` փառատոնը կայացել է: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար. Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |