Արաքս Մանսուրյան. Պավարոտին ու Կալլասը կոչումներ չունեին. թող ես էլ չունենամ13 նոյեմբերի 2012 Մեր զրուցակիցն է սոպրանո Արաքս Մանսուրյանը, ով արդեն 16 տարի է՝ ապրում է Ավստրալիայում, սակայն երբեք կապը չի կտրում հայրենիքի հետ: Նա ամեն տարի գալիս է Հայաստան: Երգչուհին ասում է, որ մի օր ընդմիշտ կվերադառնա հայրենիք, եթե այստեղ տուն ունենա: Հովիկ Սարդարյան. Դասական երաժշտությունը չի մահացել, մահացել են նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել նորը 8 նոյեմբերի 2012 19-ամյա կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված իտալական մրցույթի հաղթող է ճանաչվել: Մրցույթը հայտարարել էր Իտալիայի Թուրին քաղաքի Քսենիա ասոցիացիայի կողմից անցկացվող Արևելք-Արևմուտք (Estovest) փառատոնը: Հաղթանակի առիթով Իտալիա այցելելուց հետո Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիրը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցեց իտալացիների կազմակերպած մրցույթին իր մասնակցության և արդի դասական երաժշտության մասին: Սվետլանա Նավասարդյան. Պարտադիր չէ սպասել, որ մի դար անցնի. ժամանակակիցներին պետք է լսել այսօր26 հոկտեմբերի 2012 Հայ մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ճանաչում են բոլորը:Նա միշտ պատվով է պահել Խորհրդային միության, այնուհետև Հայաստանի Հանրապետության պատիվը: Արտիստուհին PanARMENIAN.Net-ի հետ կիսվեց իր մտքերով և կարծիքներով: Արազ Բաղդասարյան. Պետք չէ «Մեր հանճարները» արձաններին որպես մոնումենտալ քանդակների վերաբերվել 8 հոկտեմբերի 2012 Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են» նախագիծը մայրաքաղաքում մեծ իրարանցում առաջացրեց: Շատերը հավանեցին Երևանի նոր «բնակիչներին», շատերը` հակառակը: Իսկ ամենաթեժ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ մայրաքաղաքի բնակիչները տեղեկացան, որ արձանները ժամանակավոր են: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ, ով պատմեց արձանների և քաղաքապետարանի ապագա ծրագրերի մասին: Սերգեյ Լոզնիցա. «Ոսկե ծիրանում» հաղթանակն ինձ պարտավորեցնում է վերադառնալ Հայաստան16 հուլիսի 2012 Ավարտվեց հերթական երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնը: Գլխավոր մրցանակակիր դարձավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան` «Մառախուղում» ֆիլիմի համար: Մրցանակաբաշխությանն անմիջապես հաջորդած PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում Սերգեյ Լոզնիցան պատմել է պարտականությունների մասին, որոնք իր վրա են դրվել կինոփառատոնում հաղթելուց հետո, լավ կինոյի վերաբերյալ իր կարծիքի և իր հետագա ծրագրերի մասին: Լյուք Բաղդասարյան. Եվրոպացիները Կոմիտասի արվեստին ծանոթ չեն, բայց լսելուն պես անմիջապես հուզվում են 4 հուլիսի 2012 Մեր զրուցակիցն է հանրահայտ հայազգի դիրիժոր և դաշնակահար Լյուք Բաղդասարյանը: Նա ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: «Հայրս հայ է, նա շատ լավ խոսում է հայերեն, մայրս շվեյցարացի է, ով չի խոսում, բայց կարդում է հայերեն: Ես ինքս լավ չեմ խոսում հայերեն: Լեզու սովորելու համար ժամանակ է պետք, բայց ես, ցավոք, շատ զբաղված եմ»,-խոստովանում է նա: Դերեք Շիրինյան. Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ26 հունիսի 2012 Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ: PanARMENIAN.Net ը զրուցեց Շիրինյանի հետ, ով այս օրերին Հայաստանում էր: Նա սիրով պատմեց իր ապագա ծրագրերի և հայկական արմատների մասին: Անտոնիա Արսլան. Կարծում եմ, գրականությունն օգնում է Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում26 ապրիլի 2012 PanARMENIAN.Net ի զրուցակիցն է հայտնի իտալահայ գրող, ակադեմիկոս Անտոնիա Արսլանը, ում 2004 թ-ին համաշխարհային հռչակ բերեց «Արտույտների ագարակը» վեպը: Գիրքը 2007 թ-ին ոգեշնչեց Տավիանի եղբայրներին, ովքեր նկարահանեցին համանուն ֆիլմը: Արսլանն այս օրերին հատուկ եկել է Հայաստան, որպեսզի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայերեն թարգմանված իր 2 գրքերի շնորհանդեսին: Ալիզե Օսվալդ և Քսավիե Միշել. Aliose խումբն ուրախ է, որ իր երգարվեստով նպաստում է աշխարհում ֆրանսերեն լեզվի տարածմանը24 մարտի 2012 Այս օրերին Հայաստանում համերգներով հանդես է գալիս Շվեյցարիայից ժամանած Aliose խումբը: Եվրոպայում հայտնի և սիրված խումբը Հայաստանում ելույթ է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, որը շվեյցարական կողմի ներդրումն է: Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ: Խումբը ստեղծվել է 5 տարի առաջ, որը եղել է սկզբում դուետ, այնուհետև համալրվել է նոր անդամներով: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց խմբի անդամներ Ալիզե Օսվալդի և Քսավիե Միշելի հետ: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» |