Ֆրանսիայում բացիկի միջոցով գտել են վայրը, որտեղ Վան Գոգը նկարել է իր վերջին կտավը29 հուլիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Արվեստաբան, «Վան Գոգի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական ղեկավար և նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին մի քանի գրքի հեղինակ Վութեր վան դեր Վեենը գտել է այն վայրը, որը պատկերված է նկարչի վերջին՝ «Ծառերի արմատներ» անավարտ կտավի վրա, փոխանցում է Meduza-ն։ Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։ Դա Վան Գոգի վերջին կտավն է՝ արված մահից ամիսներ առաջ՝ 1890-ին։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Վութեր վան դեր Վեենը, փակված լինելով տանը, որոշել է դասակարգել Ֆրանսիայի հյուսիսից (այնտեղ է Վան Գոգն անցկացրել իր կյանքի վերջին օրերը) թվայնացված բացիկները։ Հետազոտողի ուշադրությունը գրավել է 1905 թվականի մի նկար, որն արվել է Դոբինի փողոցում։ Նկարում հեծանվորդը կանգնած է բլրի վրա՝ խճճված ծառի արմատներով։ Նա ենթադրել է, որ բացիկի վրա պատկերված արմատները նման են «Ծառերի արմատները» կտավին և դիմել է Վան Գոգի թանգարանի մասնագետներին։ Վերջիններս «շատ հավանական» են համարել, որ նկարում ու բացիկի վրա նույն վայրն է պատկերված։ Հետազոտողը մայիսին այցելել է այնտեղ՝ Օվեր սյուր Ուազ։ Նրան Վան Գոգի կտավի տեղանքը գտնելու հարցում օգնել է տեղացի 104-ամյա մի բնակիչ։ Ծառը գտնվել է 150 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին 70 օրը։ Ըստ հետազոտողի՝ «այժմ կարելի է ասել, թե ինչով է զբաղվել Վան Գոգն իր կյանքի վերջին օրերին․ նա ամբողջ օրը նկարել է»: Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին՝ մահացու վիրավորում ստանալուց երկու օր անց։ Ենթադրվում է, որ նկարիչը ինքնասպան է եղել։ Սակայն կա նաև վարկած, որ խմել է ու վեճի բռնվել երկու երիտասարդի հետ, որոնք էլ սպանել են նրան։ Photo. Francois Guillot / AFP / Scanpix / LETA Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |