«Դուդուկի» մասով թուրք-ադրբեջանական հայտը դուրս է մնացել ՅՈւՆԵՍԿՕ-ի 2022-ի օրակարգից 1 ապրիլի 2022 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ն սառեցրել է «ադրբեջանական դուդուկի»` բալաբանի գրանցման հարցի քննարկումը։ Թուրք–ադրբեջանական համատեղ հայտը դուրս է մնացել կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ տարվա նիստի օրակարգից, տեղեկացնում է Sputnik Արմենիայի Տելեգրամ ալիքը։ Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանումվ երաժշտական նվագարանի հայտը Ադրբեջանը ներկայացել էր ՅՈւՆԵՍԿՕ գրանցմանը դեռևս 2012-ին, սակայն գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |