Ռոզա Լինի Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում

Ռոզա Լինի Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2022-ում ՀՀ ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը Ֆրանսիայում վաճառվել է 200,000 օրինակով և ստացել է պլատինե երգի կարգավիճակ: Այդ մասին ասվում է Eurovision Charts-ի Twitter-ի միկրոբլոգում։

«Ռոզա Լինի Snap-ը պլատինե է դարձել Ֆրանսիայում (վաճառվել է 200,000 օրինակ)»,-ասվում է գրառման մեջ։

Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
---