Երեւանում տեղի կունենա դաշնակահարներ Կարլո Գրանտեի - Նարե Արղամանյանի համատեղ համերգը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգ` ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար - գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին ելույթ կունենան մեծատաղանդ դաշնակահարներ Կարլո Գրանտեն (Իտալիա) - Նարե Արղամանյանը: Կհնչեն Մոցարտի երկու դաշնամուրի կոնցերտը (Գոդովսկու կադենցիայով) , Հայդնի Դաշնամուրի ռե մաժոր կոնցերտը - Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5կոնցերտը:



Կարլո Գրանտեն ավարտել է Հռոմի Սանտա Չեչիլիա կոնսերվատորիան (Սերջիո Պերտիկարոլիի դաշնամուրի դասարան): Որպես կոմպոզիտոր սովորել է Կլաուդիո Պերուջինիի մոտ: Կատարելագործվել է Մայամիի համալսարանում` Իվան Դեվիսի ղեկավարությամբ, իսկ Ջուլիարդ դպրոցում` Ռուդոլֆ Ֆիրկուսնիի - Լոնդոնում` Էլիս Կեզերաձե-Պոգորելիչի մոտ: Մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Նյու Յորքում, Լոնդոնում, Հռոմում, Միլանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Հանոյում, Զագրեբում, Բուխարեստում, Չիկագոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Լիմայում, Լայպցիգում - այլ քաղաքներում: Մասնակցել է հեղինակավոր փառատոներին Վիեննայում, Ստամբուլում, Ռավելլոյում, Նեյհաուզի փառատոնը Ռուսաստանում - այլուր: Ելույթներ է ունեցել Լոնդոնի Royal Philharmonic, Դրեզդենի Staatskapelle, Wiener Symphoniker, Հռոմի Orchestra dell'Accademia di S. Cecilia, Միլանի Pomeriggi Musicali, Chamber Orchestra of Europe, Զագրեբի Radio Orchestra, Լայպցիգի MDR - այլ հայտնի սիմֆոնիկ - կամերային նվագախմբերի հետ:



Նարե Արղամանյանը ծնվել է 1989-ին Հայաստանում: Եր-անի Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում աշակերտել է պրոֆ. Ալեքսանդր Գուրգենովին: 2004-ից սովորում է Վիեննայի University for Music and Performing Arts-ում Հայնց Մեջիմորեկի մոտ: Նարե Արղամանյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Շոպենի անվան երիտասարդական (Հարավսլավիա, 1997, 1-ին մրցանակ), Ուկրաինայի Երիտասարդ տաղանդներ (1998, 1-ին մրցանակ), Հայաստանի Ազգային ժառանգություն ( Եր-ան, 1999, Ոսկե մեդալ), Gina Bachauer International Junior Piano Competition (Սոլթ Լեյք Սիթի, 2000, 2-րդ մրցանակ), Josef Dichler Piano Competition (Վիեննա, 2005, 1-ին մրցանակ), Jose Roca International Competition (Վալենսիա, 2007, 2-րդ մրցանակ), Piano Campus International Competition (Պոնտոիզ, 2007, 1-ին մրցանակ), Montreal International Music Competition (Կանադա, 2008, 1-ին մրցանակ), Sparkasse Wortersee Competition (Վելդեն, Ավստրիա, 2009, 1-ին մրցանակ): Արժանացել է Կարայանի հիմնադրամի կրթաթոշակին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---