Սպիտակում կայացել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի եւ կամերային նվագախմբի համերգները

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սպիտակի Մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր Տիգրան Հեքեքյան): Համերգի հատուկ հյուրն է Տիգրան Մանսուրյանը:



Նույն օրը Սպիտակի Երաժշտական դպրոցում կանցկացվի վարպետաց դաս: Համաձայն Սպիտակի երաժշտական դպրոցի տնօրենի հետ նախնական պայմանավորվածության` Արամ Ղարաբեկյանը, Տիգրան Հեքեքյանը եւ նվագախմբի երաժիշտները 1, 5-ժամ տեւողությամբ դասընթացներ կվարեն երաժշտական դպրոցի շնորհալի սաների, երգչախմբի եւ այլ խմբերի հետ:



Վարպետաց դասին ներկա կգտնվի նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի հետ անմիջական շփումը հնարավորություն կտա կարծիքների փոխանակման եւ մեծապես կնպաստի երեխաների հետագա երաժշտական ճաշակի եւ աշխարհահայացքի ձեւավորմանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---