Սեւանի ափին տեղի կունենա «Երաժիշտները Հանուն Խաղաղության» փառատոնը11 օգոստոսի 2009 - 21:39 AMT PanARMENIAN.Net - «Երաժիշտները Հանուն Խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ին, Սեւանա լճի ափին` «Մայամի» հանգստյան գոտում: Փառատոնը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ նոր զբոսաշրջային արդյունքի ձեւավորմանը: Փառատոնի նպատակն է ակտիվացնել համագործակցությունը միջազգային երաժշտական կազմակերպությունների եւ խմբերի հետ, Հայաստանը միջազգային հանրությանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ներկայացնել ժամանակակից ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակութային ավադույթներով:Այս տարի Փառատոնին կմասնակցեն ռոք եւ բլյուզ ժանրերի խմբեր Հայաստանից (Ֆորշ եւ «Ռե Մինոր», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ»,), Վրաստանից («Սթրին», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Զումբալենդ») եւ Մեծ Բրիտանիայից («Ամրիտա»)՝ թվով 75 մասնակից: «Երաժիշտները Հանուն Խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպել է «Ֆորշ Ընդ Ֆրենդս» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ եւ աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |