Մեր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը` Ջոն Մըքլաֆլինը, ելույթ կունենա Երևանում

Մեր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը` Ջոն Մըքլաֆլինը, ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունանա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն Մըքլաֆլինի և “The 4th Dimension” ջազ-ֆյուժն քառյակի համերգը:

Համերգին մասնակցելու է Արտո Թունջբոյաջյանը, որն արդեն հնարավորություն է ունեցել նվագել Մըքլաֆլինի հետ:

“Վիբրոգրաֆուս” ընկերությունը, որը համերգի կազմակերպիչն է, վստահեցնում է, որ ապրիլի 28-ը Ջոն Մըքլաֆլինի համերգի և “The 4th Dimension” ջազ-ֆյուժն քառյակի համերգի շնորհիվ հայ հանդիսատեսը կհիշի որպես մեծ արվեստին հաղորդակից լինելու օր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---