Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը

Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը:

Գիրքը լույս է ընծայել ռուսական “Գեղարվեստական գրականություն” հրատարկչությունը, “ԱՊՀ ժողովրդների դասական գրականությունը” շարքում:

Գրքում ընդգրկվել են V-XIX դարերի հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև բանահյուսության նմուշներ` հին էպիկական ասքեր, միջնադարյան երգեր, հեքիաթներ: Գրքերը պատկերազարդված են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի աշխատանքներով: Նախաբանի հեղինակն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

“Հավերժական իմ Հայաստան” գիրքը լույս է տեսել 20300 նմուշ տպաքանակով և վաճառվելու է ԱՊՀ բոլոր երկրներում”,-պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել են Հայաստանում “Ռուսհամագործակցության” մամլո ներկայացուցչությունում:

Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ և Հայաստանի հայտնի հասարակական գործիչներ, գրողներ: Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ գծով դաշնային գործակալությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---