Deep Purple. Պետք չէ սպասել մի բանի, ինչ երբեք չի լինելու

Deep Purple. Պետք չէ սպասել մի բանի, ինչ երբեք չի լինելու

PanARMENIAN.Net - Ավստրալիայում աշխատանքներ են ընթանում ՀՀ Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Յան Գիլանի երևանյան համերգի ձայնագրության մոնտաժման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է լեգենդար Deep Purple ռոք-խմբի ղեկավար Յան Գիլանը մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Ես նվագել եմ Պետերբուրգի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, սակայն երևանյան համերգը լավագույնն էր»,-հայտարարել է Յան Գիլանը: Նա հաղորդել է նաև, որ Ավստրալիայում ընթացող աշխատանքների մասին շուտով կիմանան Հայաստանում:

Ըստ Deep Purple-ի մասնակիցների, երիտասարդ երաժիշտների համար ամենակարևորը նվագելու հնարավորությունն է և դրանով զբաղվելու համար տեղ ունենալը: «Երբ մենք երիտասարդ էինք , Անգլիայի յուրաքանչյուր փաբում ետնասենյակ կար, որտեղ ամեն հինգշաբթի, ուրբաթ և կիրակի մենք նվագում էինք: Ցավոք, շատ երկրներում երաժիշտները նման հնարավորություն չունեն»,-ասել է Յան Գիլանը:

Լրագրողների այն հարցին, թե երբ կարելի է սպասել խմբի նոր խտասկավառակի թողարկման, «փարփլները» պատասխանել են.« Պետք չէ սպասել մի բանի, ինչ երբեք չի լինելու»:

Deep Purple –ի համերգը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են «Վիբրոգրաֆուս»» ընկերությունը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:

Խումբը ժամանել է օրիգինալ կազմով, որով հանդես է գալիս 1996 թվականից ի վեր` Յան Գիլան, Ռոջեր Գլովեր, Յեն Փեյս, Սթիվ Մորս, Դոն Էյրի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---