«Արարատից Սիոն» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում դիտումների քանակով առաջ է անցել «Ավատարից»![]() 2 հունիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում եղել է «Արարատից Սիոն» ֆիլմի 20 000 ցուցադրություն և դիտումների քանակով այն առաջ է անցել «Ավատարից»: Մայիսին կինոթատրոն այցելած հանդիսատեսի 92 տոկոսը եկել էր կինոթատրոն այդ ֆիլմը դիտելու համար»,-հայտնել է կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոնյանը: «Արարատից Սիոն» ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում Մեծ Բրիտանիայի Swansea Bay Film Festival կինոփառատոնում: Ֆիլմը հայտնվել է ևս 8 փառատոների եզրափակչում և կներկայացվի նաև Մոսկվայի կինոփառատոնում և Կոլորադոյի Docuwest փառատոնում: «Մեզ համար շատ հաճելի է, որ դրական արձագանքները հայաստանյան ֆիլմի մասին ստիպեցին, որ այն դիտեն նաև սփյուռքահայերը, օրինակ, Լոնդոնում մենք ցուցադրեցինք ֆիլմն անշլագի պայմաններում»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր, քահանա Մեսրոբ Արամյանը` հավելելով, որ դրական արձագանքը ցույց տվեց, որ հայ հանդիսատեսի ճաշակը չկարողացան փչացնել նույնիսկ ցածրորակ հեռուստահաղորդումները: ![]() ![]() 2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։ Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |