Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն գեղարվեստական ապակեգործության աշխատանքներ

Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն գեղարվեստական ապակեգործության աշխատանքներ

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ցուցահանդեսը կբացվի 2011 թ. ապրիլի 1-ին «Ցուցասրահ Մեկ»-ում:

Գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանի Ջերարդ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից` ստեղծված միջազգայնորեն մեծ ճանաչում վայելող ապակեգործների, այդ թվում` չեխ Իվան Մարեշի, Յարոմիր Ռիբակի, Պավել Տրնկայի, Վլաստիմիլ Բերանեքի, Միլան Հանդլի, ամերիկացի Ջոն Կունի և Հերբ Բաբքոքի, սլովակ Յան Զորիչակի, շվեդ Բերտիլ Վալիենի կողմից: Գեղարվեստական ապակեգործության լավագույնը, լուսաշող և հնչեղ գույներ, ոգեշնչում յուրաքանչյուր ստեղծագործությունում:

Ցուցադրության գարնանային ոգին նոր հնչերանգ կստանա, երբ ապրիլի կեսին Այցելուների կենտրոնում տեղադրվի Զատիկի ծառը, որը կներկայացնի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագրի պատանի մասնակիցների աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---