«Ազգային պատկերասրահ» 7-րդ փառատոնը նվիրվում է Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին27 ապրիլի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Ազգային պատկերասրահ» յոթերորդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է հայ ականավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին, լրագրողներին է հայտնել փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: «Այս գաղափարը ինձ համար հաճելի անակնկալ էր: Ես զարմացած եմ այդ փաստով, և հույս ունեմ, որ լավ կանցնի ամեն ինչ», ասել է Էդվարդ Միրզոյանը:Փառատոնին այս տարի կմասնակցեն հյուրեր Ֆրանսիայից, Իրանից, Գերմանիայից և Ռուսաստանից: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որին կմասնակցեն դաշնակահարներ Հայկ Մելիքյանն ու Ջուլիետա Վարդանյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, «Արս Լունգո» դուետը և հիմնադրամի կամերային նվագախումբը Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Մայիսի 5-ին ելույթ կունենան «Հայաստանի պատանի տաղանդներ» խումբը, մայիսի 10-ին` ֆրանսիացի ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, մայիսի 18-ին` ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, մայիսի 25-ին ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը (գալարափող) հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |