1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

5 դեկտեմբերի 2001 - 22:32 AMT  05:18 GMT
Այցի ընթացքում կկայանան հանդիպումներ Պետական դումայի ղեկավարության, մի շարք խմբակցությունների ու պատգամավորական խմբերի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսի Երկրորդի հետ:

ԲԱՔՎՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ» ԿԱՇԱՌԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ, ՈՐՊԵՍԶԼ ԱՅՆ ՎԱՐԿԵՐ ՉՏՐԱՄԱԴՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

5 դեկտեմբերի 2001 - 22:25 AMT  05:18 GMT
Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավեզ Ալեքփերովը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա խոսքերով` Համաշխարհային բանկում կան որոշակի ուժեր, որոնք աշխատում են հայկական լոբբիի օգտին եւ արգելակում են Ադրբեջանին վարկեր տրամադրելը:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ` ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆԹԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

5 դեկտեմբերի 2001 - 22:24 AMT  05:18 GMT
Օսկանյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի ապավինումը տարածքային ամբողջականության սկզբունքին միանգամանորեն անհիմն է, քանի որ Ղարաբաղը երբեք չի կազմել անկախ Ադրբեջանի մասը:

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

5 դեկտեմբերի 2001 - 22:24 AMT  05:18 GMT
Հայաստանի նախագահի հրամանով էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հեռացվել է պաշտոնից:

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

5 դեկտեմբերի 2001 - 22:21 AMT  05:18 GMT
Որոշվել է նաեւ ստեղծել հանձնաժողովի Ինտերնետ սայթը, որտեղ ինֆորմացիա կտեղադրվի այդ կառույցի գործունեւոթյան մասին:

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՀՔՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

5 դեկտեմբերի 2001 - 22:20 AMT  05:18 GMT
Բեյրութում հրատարակվող «Մուարի» թերթի համաձայն, վերջերս Անկարայում Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ կայացել են գաղտնի բանակցւոթյուններ:

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՔՆՈԼԵՆԲԵՐԳՆ ՈՒ ՓԱԼՈՈՒՆԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԿՈՉՈՎ` ՆԵՐԳՈՐԾԵԼ ԹՈՒՐՔԻՔՅԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

5 դեկտեմբերի 2001 - 22:20 AMT  05:18 GMT
Նամակում մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան համապատասխան արձագանք չի ցուցաբերել հայերի կողմից դրսեվորված բարի կամքին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հարցում»:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  05:18 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---