1

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

6 դեկտեմբերի 2001 - 22:43 AMT  10:00 GMT
Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ բրիտանական խորհրդարանը անհանգստացած է Ադրբեջանում ազատ մամուլի ճնշումներով եւ մտադիր է հատուկ լսումներ անցկացնել այդ թեմայով:

ՌՈՒՍԱՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐՈՒՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ

6 դեկտեմբերի 2001 - 22:42 AMT  10:00 GMT
Ադրբեջանում հիշում են, որ ժամանակին Ղարաբաղը հնարավոր էր համարում իր միացումը Ռուսաստանին դաշնության սուբյեկտի իրավունքով: Բաքվում գտնում են, որ Ռուսատանի կողմից ընդունված նոր օրենքը կարող է օգտագործվել Ադրբեջանի ազգային շահերին հակառակ:

ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

6 դեկտեմբերի 2001 - 22:41 AMT  10:00 GMT
Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական պայմանագիրը համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքեր կիրառելու մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

6 դեկտեմբերի 2001 - 22:40 AMT  10:00 GMT
Հոկտեմբերի վերջին Բեռլինում կայացել է բանակցությունների առաջին փուլը ադրբեջանական Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովայի եւ հայկական Իրավական ու քաղաքագիտական ուսումնասիրությունների «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի միջեւ, որը ավելի հայտնի է որպես «XXI» դար քաղաքական կուսակցության առաջնորդ եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

6 դեկտեմբերի 2001 - 22:40 AMT  10:00 GMT
Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը` այսօր հանդիպել է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հետ:

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6 դեկտեմբերի 2001 - 22:39 AMT  10:00 GMT
Երեկ Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, վարչապետ Բյուլենթ Էջեվիթի ու արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմի հետ կայացած հանդիպումների ընթացքում մյուս հարցերի շարքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը Կովկասում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ

6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT  10:00 GMT
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ այսօր կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան չի կարող ենթադրել անգամ, որ Ղարաբաղը որեւէ մեկի կողմից կարող է ընկալվել որպես միջազգային ահաբեկությանը կամ թմրաբիզնեսին առնչություն ունեցող երկիր:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՄԱՆԻՍԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ

6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT  10:00 GMT
Դմանիսիում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել վրացական խորհրդարանում ծագած սկանդալը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ԿԴԱՏԵՆ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6 դեկտեմբերի 2001 - 22:37 AMT  10:00 GMT
Բաքվի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Յաշար Մահերամովը մտադիր է դատի տալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւային:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  10:00 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---