1

Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ Ջավախքում

15 փետրվարի 2002 - 22:18 AMT  20:24 GMT
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան Պետական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Ռ. Մետրեվելու փետրվարի 7- ի հրամանով, Ախալքալակում բացվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ջավախքի մասնաճյուղ:

ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄՄԵՐԸ

15 փետրվարի 2002 - 22:17 AMT  20:24 GMT
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդում զեկուցողի նշանակումը անընդհատ հետաձգվում է այն պատճառով, որ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ առաջարկված թեկնածությունների վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

15 փետրվարի 2002 - 22:16 AMT  20:24 GMT
Ինքը Մուշեղ Սաղաթելյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ

15 փետրվարի 2002 - 22:15 AMT  20:24 GMT
Այդ թիվը չի ընդգրկում հանրապետության տարածքում գրանցված, բայց մարդահամարի անցկացման ընթացքում Հայաստանում չբնակվող անձանց:

ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՔԵԼ ԵՆ ՄԵԿ ԵՎ ԿԵՍՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

15 փետրվարի 2002 - 22:13 AMT  20:24 GMT
Տվյալներ կան Ադրբեջանի չորս հազար քաղաքացիների վերաբերյալ, որոնք դիմել են արեւմտյան Եվրոպայի երկրների իշխանություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով:

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

15 փետրվարի 2002 - 22:12 AMT  20:24 GMT
15 տոննայով բեռնված ինքնաթիռը համազգեստ կբերի հայկական խաղաղարար գումարտակի համար:

ԱՄՆ-ՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ

15 փետրվարի 2002 - 22:12 AMT  20:24 GMT
Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցում բժշկական հետազոտման ընթացքում Ադրբեջանի նախագահի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի գերաճ:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂԻ ԹԵՄԸ ՄԻԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԷԿՈՒՄԵՆԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

15 փետրվարի 2002 - 22:11 AMT  20:24 GMT
Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի, Վրացական ավետարանական բապտիստական եկեղեցու, Վրաստանում Ավետարանա-լյութերանական եկեղեցու եւ Վրաստանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարները մասնակցել են վրացերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակված, «Էկումենիկ Խարտիայի» տեքստը պարունակող, բրոշյուրի շնորհահանդեսին:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԻՄՈՒՄԸ

15 փետրվարի 2002 - 22:10 AMT  20:24 GMT
Ընկերությունը միտումնավոր ավելացրել է ներդրումների ծավալները այն բանի հաշվին, որ 3-4 անգամ ուռճացրել է տվյալները ներկրված սարքավորումների արժեքի վերաբերյալ, որոնք շատ անգամ չէին համապատասխանում տեխնիկայի վերջին ստանդարտներին:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  20:24 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---