ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԳԼԵՆԴԵՅԼ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԸ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ

18 ապրիլի 2002 - 23:37 AMT  12:45 GMT
Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի նորընտիր քաղաքապետը հայտարարել է ապրիլի 21-26-ը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ անցկացնելու մասին:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

18 ապրիլի 2002 - 23:36 AMT  12:45 GMT
Դրանք լույս են սփռում 1895-96 թվականների հայկական ջարդերի, 1909 թվականին Կիլիկիայում հայերի ջարդի եւ 1915-20 թվականների Հայոց ցեղասպանության հանգամանքների վրա:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ` ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

18 ապրիլի 2002 - 23:36 AMT  12:45 GMT
Օրերս ԱՄՆ-ի Թուրքական մշակութային ընկերությունը Սաքրամենթո քաղաքում մամլո ասուլիս է անցկացրել` նվիրված Հայոց ցեղասպանության թեման միջնակարգ դպրոցների ծրագրի մեջ ընդգրկելու Կալիֆորնիայի օրենսդիրների որոշմանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  12:45 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
---