12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ

17 սեպտեմբերի 2002 - 23:55 AMT  19:35 GMT
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Սոլոմոն Պասին սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում:

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

17 սեպտեմբերի 2002 - 23:42 AMT  19:35 GMT
Կողմերը շոշափել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններին առնչվող հարցեր:

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

17 սեպտեմբերի 2002 - 22:49 AMT  19:35 GMT
Կոֆի Աննանը հայտարարել է, որ աջակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԷՐ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ՊՆԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՊԱՆԸ

17 սեպտեմբերի 2002 - 22:47 AMT  19:35 GMT
Օրերս ԱՄՆ-ում լույս տեսած «Կովկասյան ժամանակագրություն. պետության ստեղծումը եւ դիվանագիտությունը Հայաստանում, 1993-1994» գրքում Խրիզանտոպուլոսը գրում է, որ 1993թ. հոկտեմբերին, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ երկրի խորհրդարանի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել, ՌԴ Գերագույն Խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլաթովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

17 սեպտեմբերի 2002 - 22:32 AMT  19:35 GMT
Ինչպես հաղորդել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն, «կան պահեր», որոնք ստիպում են մտածել տվյալ փուլում հանդիպման անցկացման նպատակահարմարության մասին:

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՒԱՐԴՆԱՁԵԻ ՈՒՂԵՐՁԸ` ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17 սեպտեմբերի 2002 - 22:30 AMT  19:35 GMT
Հանդիպմանը նաեւ քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

17 սեպտեմբերի 2002 - 19:49 AMT  19:35 GMT
Վոլոշինը Հայաստանի ղեկավարության հետ մտադիր է քննարկել երկու երկրների միջեւ համագորածակցության հարցերի լայն շրջանակ:

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

17 սեպտեմբերի 2002 - 19:30 AMT  19:35 GMT
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի հետ կապված հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

17 սեպտեմբերի 2002 - 19:29 AMT  19:35 GMT
Հայաստանի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մահմուդ Համուդը Նյու Յորքում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

17 սեպտեմբերի 2002 - 19:20 AMT  19:35 GMT
Հանդիպման ընթացքում Մարգարյանն անհանգստություն է հայտնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում բնակվող հայերի ծանր սոցիալական վիճակի կապակցությամբ եւ Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ տարածաշրջանի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:
12
---