
8 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT

02:57 GMT
Լոս-Անջելեսից ստացված տեղեկությունների համաձայն, հիմքեր չկան կասկածելու, որ Առնոլդ Շվարցնեյգերը հաղթել է երեքշաբթի Կալիֆորնիայում տեղի ունեցած նահանգապետի ընտրություններում: «Տերմինատորին» կողմ են արտահայտվել Ամերիկայի ամենախիտ բնակեցված նահանգի բնակիչների կեսից ավելին: Կինոաստղին աջակցողների թվում քիչ չեն նաեւ հայերը: Եթե նկատի ունենանք Կալիֆորնիայում բնակվող հայ ընտրողների թիվը, ապա ակնհայտ է, որ նրանց ձայնը վճռական կարող էր լինել: