1

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑՈՎ

10 հունիսի 2004 - 23:15 AMT  20:19 GMT
Սերգեյ Լավրովն Պետդումայի այսօր տեղի ունեցող երեք պրոֆիլային կոմիտեների` ԱՊՀ գործերի, Անվտանգության եւ Միջազգային գործերի կոմիտեներում, կներկայացնի Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը տարածաշրջանի երեք պետությունների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

10 հունիսի 2004 - 22:54 AMT  20:19 GMT
Կաթողիկոսը կհանդիպի Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսի եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՐ ՄԱՅՐԸ ՀԱՅՈՒՀԻ Է

10 հունիսի 2004 - 22:39 AMT  20:19 GMT
Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Զուրաբ Ժվանիան` պատասխանելով կառավարության անդամներին ուղղված պատգամավոր Գոչա Պիպիայի պահանջին` հայտնել իրենց եւ իրենց ծնողների ազգության, ինչպես նաեւ կրոնական պատկանելության մասին:

ՈՐՊԵՍ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

10 հունիսի 2004 - 20:34 AMT  20:19 GMT
Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով երկրում այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու մասին եվրոպական կառույցների առաջարկները:

ԲԱՔՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՆՇՆԱԿ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10 հունիսի 2004 - 19:57 AMT  20:19 GMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայերի այցելությունը Բաքու հնարավոր է, բայց ոչ ցանկալի:

ԱՄՌԱՆ ԿԵՍԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ «ԻՄ ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ» ՍԵՐԻԱԼԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

10 հունիսի 2004 - 18:33 AMT  20:19 GMT
ԱՄՆ-ում բնակվող հայազգի դերասան եւ ռեժիսոր Ռոդիոն Նահապետովն սկսում է «Իմ մեծ հայկական ընտանիքը» սերիալի նկարահանումը:

ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

10 հունիսի 2004 - 18:31 AMT  20:19 GMT
Հունիսի 12-ին ֆրանսահայերը հանրահավաք են կազմակերպում Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  20:19 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---