Քաղաքականություն. Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է ընտրությունների անցկացման համար տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունիցԲաքվում այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, կամ գուցե չեն կարող, որ չի կարելի երկար հիմարացնել աշխարհին թվերով եւ կեղծ զեկույցներով 6 մայիսի 2008 Առաջին հայացքից, Ադրբեջանի պահվածքը արտաքին քաղաքականության ասպարեզում օրեցօր անկանխատեսելի է դառնում, թեկուզ եթե վերցնենք միայն նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հայտարարությունը: «ԱՄՆ-ի կողմից միջոցների տրամադրումը Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար միջամտություն է երկրի ներքին գործերին»,-վերջերս հայտարարել էր Մեհտիեւը Բաքվում կայացած մամլո ասուլիսում: Նշված ծրագրերն ուղղված են օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության շահերի, անկախ մամուլի զարգացման, մարդու իրավունքների ապահովմանը` այսինքն այն ամենին, ինչի հետ Բաքուն լուրջ խնդիրներ ունի: |