Ռուբեն Մեհրաբյան.

Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմի՞ն է

7 մայիսի 2009
Ռուբեն Մեհրաբյան
Ըստ ամենայնի, Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է արմատական փոփոխությունների շեմին: Գլխավոր խաղացողների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կտրուկ ակտիվացումը ստիպում է բոլոր երեք երկրներին վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն, ընդ որում հավասարապես: Հարցն այն է, թե կկարողանա ԱՄՆ-ն դուրս մղել Ռուսաստանին, որը շուրջ 200 տարի է խաղի իր կանոններն է թելադրում Կովկասում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Գագիկ Եգանյան.

Գաղթականների վերադարձը. ցանկալի նպատակից մինչեւ խնդիրը

26 մարտի 2009
Գաղթի հարցը եղել եւ մնում է հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում` Հայաստանի լուրջ խնդիրներից մեկը: Այսօր ստեղծված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկն է` ժամանակին արձագանքել եւ ընտրել գաղթի քաղաքականության այն առաջնային ուղղությունները, որոնք առավել լիարժեք կկարողանան լուծել առաջացած խնդիրները: Այդ խնդիրների լուծման իր տեսությամբ PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Գաղթի գո-շակալության պետ :

Սամվել Ադամյան.

Հայ աղջիկները պատրաստ են խաղալ ադրբեջանցիների հետ

17 մարտի 2009
Սամվել Ադամյան
Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի կունենա կանանց ֆուտբոլի 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Խմբերը կարող են ընտրվել 5 զամբյուղներում գտնվող թիմերից` վիճակահանության միջոցով: Նույն զամբյուղից երկու թիմ չի կարող հայտնվել նույն խմբում, բացառությամբ 5-րդ զամբյուղի, որից ամեն դեպքում 2 թիմ իրար դեմ կխաղա: Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները հայտնվել են 5-րդ զամբյուղում: Այս դեպքում փոքր հավանականություն կա, որ այս երկու հավաքականները կարող են հայտնվել նույն խմբում: Ադրբեջանի հավաքականի հետ հավանական հանդիպման եւ Հայաստանում կանանց ֆուտբոլի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ իր կարծիքն է կիսել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը:

Հարություն Խաչատրյան.

Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն

13 մարտի 2009
Հարություն Խաչատրյան
Հունվարի ավարտին Ռոտերդամում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Սահման» նոր փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իր աշխատանքը ներկայացնելուց բացի, Խաչատրյանը Ռոտերդամում էր գտնվում նաեւ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի տնօրեն: Նա հուշագիր է ստորագրել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի կազմակերպիիչների հետ երկու փառատոների համագործակցության վերաբերյալ: Ապագայի իր ծրագրերը եւ ֆիլմի պրեմիերայից ստացած իր տպավորությունները Հարություն Խաչատրյանը կիսել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:

Ռաուլ դը Լուցենբերգեր.

«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

18 փետրվարի 2009
Ռաուլ դը Լուցենբերգեր
Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: