12

Իրանը ձեռնամուխ է եղել նոր զենիթային հրթիռների զանգվածային արտադրությանը

11 ապրիլի 2010 - 16:50 AMT  06:22 GMT
“Մերսադ” (“Դարանակալում”) անվանումով հրթիռն “ընդունակ է փոքր և միջին բարձրություններում ոչնչացնել ժամանակակից ինքնաթիռները”
Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու Բարաք Օբամայի դեմ

Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու Բարաք Օբամայի դեմ

11 ապրիլի 2010 - 16:44 AMT  06:22 GMT
Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու ԱՄՆ նախագահի արտահայտությունների պատճառով, որոնք որակվել են որպես Իրանի վրա հարձակում գործելու վտանգ միջուկային զենքի կիրառմամբ
Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

11 ապրիլի 2010 - 16:34 AMT  06:22 GMT
Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցելու է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին
Արցախի Հանրապետությունը և Հայաստանը մտադիր են զարգացնել տնտեսական համագործակցությունը

Արցախի Հանրապետությունը և Հայաստանը մտադիր են զարգացնել տնտեսական համագործակցությունը

11 ապրիլի 2010 - 16:25 AMT  06:22 GMT
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ

Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը ցավակցությունների համար բացվելու է սգո մատյան

11 ապրիլի 2010 - 15:50 AMT  06:22 GMT
Սգո մատյանը ցավակցություններ և հիշատակի խոսքեր արտահայտել ցանկացողների համար բաց է լինելու 11:00-ից 16:00-ը
Ավիավթարի հետևանքով մահացած Լեհաստանի նախագահի մարմինը ճանաչվել է

Ավիավթարի հետևանքով մահացած Լեհաստանի նախագահի մարմինը ճանաչվել է

11 ապրիլի 2010 - 15:34 AMT  06:22 GMT
Լեհաստանի մահացած նախագահ Լեհ Կաչինսկու երկվորյակ եղբայրը ճանաչել է Լեհ Կաչինսկու և նրա կնոջ` Մարիայի մարմինները

ՀՀ նախագահի առաջիկա այցը ԱՄՆ դարձավ ներքաղաքական քննարկումների հիմնական թեման

10 ապրիլի 2010 - 18:12 AMT  06:22 GMT
Անցյալ շաբաթվա հիմնական քաղաքական իրադարձությունները սկսվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Der Spigel ամսագրին տված հարցազրույցից: Ապրիլի 5-ին Der Spigel ամսագրին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտնեց, որ թուրքերը դեմ են 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն որակելուց: "Սակայն սա այն հարցը չէ, որը պետք է Անկարան լուծի",- նկատեց նախագահը: “Ապօրինի ներգաղթյալ հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ անընդունելի հայտարարությունները իմ ժողովրդի հիշողության մեջ արթնացնում են հիշողությունները Ցեղասպանության մասին: Ցավոք, նման հայտարարությունները, որ հնչում են թուրք քաղաքական գործիչների շուրթերից, անսպասելի չեն ինձ համար: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի",- նշեց ՀՀ ղեկավարը:

Գազը շարունակում է մնալ ամենամատչելի՞ էներգակիրը

10 ապրիլի 2010 - 14:56 AMT  06:22 GMT
Գազի սակագնի բարձրացման հարցը շարունակում է մտահոգել ինչպես Հայաստանի բնակչությանը, այնպես էլ այն քաղաքական շրջանակներին, որոնք դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը: Մասնավորապես, Հայաստանի վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ “ՀայՌուսգազարդի”` գազի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայցի տակ ստորագրել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտ 30 000 մարդ: ՀԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ բավական երկար է ուսումնասիրել սակագնի բարձրացման սկզբունքը և դրա համար հիմքեր չի գտել` համարելով այդ որոշումն անգրագետ և ի շահ անարդյունավետ գործող “ՀայՌուսգազարդի”: ՀԱԿ-ը քննադատել է նաև այն քաղաքական գործիչներին, որոնք չկարողացան հիմնավորել գազի սակագնի բարձրացման պատճառները:

Երեւանը հյուրանոց չէ, որ առանց հիշողության դուր գա ու սիրելի լինի հայության համար

10 ապրիլի 2010 - 14:55 AMT  06:22 GMT
Ախալցխայի Ծիրա գյուղում նորոգվեց ու վերաօծվեց Ս. Հրեշտակապետաց (Ս. Գեւորգ) եկեղեցին, Թեոդոսիայում՝ վերականգնում, Մալթայում էլ մտադիր են կառուցել հայկական եկեղեցի։ Բոլոր երեք ձեռնարկներն էլ նախաձեռնել են տվյալ բնակավայրերի հայ համայնքները ու հենց այն ժամանակ, երբ Երեւանում ակտիվորեն ընդդիմանում են ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Եւ որքան հնանում են ամառային դահլիճը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանլու ՀՀ կառավարության որոշումը եւ այդ տարածքն անհատույց կերպով Հայ առաքելական եկեղեցուն օտարելու ՙՄոսկվա կինոթատրոն՚ ընկերության առաջարկը կառավարության կողմից ընդունվելու փաստը, այնքան ավելի ակտիվ է դրսեւորվում հասարակության ընդդիմությունն այդ տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Ուրեմն ի՞նչ, հայությունն երկրից դուրս աստվածավախ է, Հայաստանում ատվածամե՞րժ։ Ո՜չ իհարկե։ Մարդիկ փորձում են իրենց իսկ քաղաքում նոր ու անպարպելի կարոտներ չստեղծել։

Հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվի

9 ապրիլի 2010 - 21:40 AMT  06:22 GMT
Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի այցը Հայաստան անհասկանալի իրարանցում առաջացրեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, թեև պետությունների ղեկավարների ենթադրվող կամ ծրագրված հանդիպումներից առաջ նման այցերը սովորական դիվանագիտական պրակտիկա են: Սակայն ամեն ինչում որոշակի գաղտնի (կամ չար) միտում տեսնելու` հայ մեկնաբանների ձգտումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան է հասարակությունն անտեղյակ հայ-թուրքական հարաբերություններից` գոհանալով "մեկնաբանություններով", որոնք ուղղակիորեն հակառակ են ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ բովանդակության:
12
---